13 հունվարի 2011 - 18:08 AMT
ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 4 ոսկե և մեկ արծաթե հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Անիի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ և Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված ոսկե hուշադրամ:

Ինչպես հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը, շրջանառության մեջ է մտցվել նաև նոր ոսկե հուշադրամ` նվիրված Միսաք Մեծարենցի (1886–1908 թթ.) ծննդյան 125-ամյակին և նոր ոսկե հուշադրամ` նվիրված Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին:

Թողարկել է նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե hուշադրամ:

Ոսկե հուշադրամների անվանական արժեքը 10 հազար դրամ է, իսկ արծաթե հուշադրամինը՝ 1000 դրամ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում: