Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Heineken Open-2011-ի եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա երկու սեթում 6:4, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին: Դա թենիսիստների հինգերորդ հանդիպումն էր պաշտոնական մրցաշարերում, և Նալբանդյանն այստեղ առաջատար է 3:2 հաշվով:
«Հաղթանակներն ինձ վստահություն են ներշնչում իմ ուժերում: Իմ խաղի մակարդակն աճում է յուրաքանչյուր հանդիպման հետ, դրան զուգահեռ կաճի նաև իմ վստահությունը»,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը թենիսիստի երկրպագուների պաշտոնական կայքը:
Մրցաշարի եզրափակչում, որի մրցանակային հիմնադրամը 355 500 դոլար է, Նալբանդյանը կհանդիպի աշխարհի 7-րդ ռակետ Դավիթ Ֆերերի հետ (Իսպանիա): Նրանց մրցակցության մեջ առաջատարը Նալբանդյանն է 6:5 հաշվով: