14 հունվարի 2011 - 16:46 AMT
Երգչուհի Գուգուշը մերժել է Բաքվի հրավերը հանուն Հայաստանում կայանալիք հյուրախաղերի՞

Վերջերս ադրբեջանական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել նորությունն այն մասին, որ ադրբեջանական ծագումով իրանաբնակ երգչուհի Գուգուշը (Ֆաիգա Ատեշին), որին հյուրախաղերի էին հրավիրել Ադրբեջան, հրաժարվել է ելույթ ունենալ Ադրբեջանում՝ ասելով, թե այդ ընթացքում ելույթներ է ունենալու Հայաստանում: Ինչպես հայտնի է դարձել ադրբեջանական ԶԼՄ-ներից, երգչուհու նման որոշումն «ուղղակի պայթյուն է առաջացրել երկրի երաժշտասեր հանրության շրջանում»: Նույն ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում այն մասին, որ ադրբեջանուհի Գուգուշին, որն ի դեպ հիանալի կատարումներ ունի հայերեն լեզվով, արգելել է Բաքվում հանդես գալ երգչուհու հայազգի ընկերը: Նշենք, որ երգչուհին ծնվել է 1950թ., այժմ նա 60 տարեկան է:

Հայաստանում դեռ ոչինչ հայտնի չէ երգչուհի Գուգուշի առաջիկա համերգի մասին:

Գուգուշը իրանաբնակ երգչուհի է: Նախորդ դարի 70-ականներին նա Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասաններից մեկն էր: Նա նաև լայն ճանաչում ունի Թուրքիայում, Հարավային Կովկասի երկրներում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում: ԽՍՀՄ երկրներում նա հայտնի դարձավ «Երկար գիշեր» ֆիլմի շնորհիվ: