Որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար պակաս չկա: Հարավային Սուդանը վերջին օրինակներից մեկն է, որովհետեւ եթե վերցնենք 192 ՄԱԿ-ի անդամ երկրներին, դրանց մեծամասնությունը կարող են օրինակ ծառայել եւ նախադեպ ծառայել հենց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այն ինչ կատարվում է Հարավային Սուդանում եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ժողովրդի կամքին դեմ գնալով, բռնության կամ ժողովրդի ոչնչացման գնով խոչընդոտել ինքնորոշման իրավունքի իրականացմանը անհնար է: Եվս մեկ ապացույց է եւ ակնհայտ է, թե միջազգային հանրությունը ինչ ճանապարհով է ընթանում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: