14 հունվարի 2011 - 18:26 AMT
Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ստուգումները հայկական սուպերմարկետների համար սովորաբար անակնկալ են լինում

ՍԹԱՐ սուպերմարկետում ապրանքների պիտանելիության ժամկետին հետևում է սուպերմարկետի անձնակազմը, իսկ անբարեխղճության դեպքում նրան ներկայացվում է պատիժ տուգանքի տեսքով կամ աշխատանքից ազատում` կախված ապրանքի տեսակից և վաճառքի հանված քանակից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի վաճառքի խթանման ղեկավար Մարինա Հարությունյանը: Նրա խոսքերով, ժամկետանց ապրանքը տարվում է ՍԹԱՐ-ի գլխավոր պահեստ և բաշխվում մատակարարների միջև` պայմանագրի համաձայն: Ապրանքը, որն ըստ պայմանագրի մնում է ՍԹԱՐ-ի տնօրինության տակ, ոչնչացվում է:

Մարիամ Հարությունյանը նաև հաղորդել է, որ ՍԹԱՐ-ը խստորեն հետևում է ապրանքների պիտանելիության ժամկետին: Ինչ վերաբերվում է ստուգումներին, որոնք անցկացվում են սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կողմից, ապա դրանք, նրա խոսքերով, տարերային բնույթ են կրում: