15 հունվարի 2011 - 14:30 AMT
ՀՀՀ-ն ստուգում է հեռուստաալիքի եթերում գովազդի չարաշահման մասին դիտարկման տվյալները

Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել մարմին, որը հետևելու է եթերում գովազդի բովանդակությանը: Նման կարծիք է հայտնել մամլո ասուլիսում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, հեռուստաընկերությունների համար բարդ է մշտապես գովազդի դիտարկում անցկացնելը: Նման բաժին, Ալեքսան Հարությունյանի խոսքերով, կարելի է բացել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում:

Միաժամանակ, «Ասպարեզ» լրագրողական ակումբը խախտումներ է բացահայտել ՀՀՀ հունվարի 1-ի եթերում: Ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, հեռուստաալիքը խախել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, որի համաձայն, գովազդի ծավալը չպետք է գերազանցի ընդհանուր եթերային ժամանակի 7 տոկոսը, իսկ ՀՀՀ-ում գովազդը հունվարի 1-ին (ժամը 24:00-ից) կազմել է 2 ժամ 20 րոպե 28 վայրկյան (հաղորդումների ընդհանուր ծավալի 9.75 տոկոս): Ուսումնասիրության մեջ նաև խոսվում է գովազդային բլոկի ժամանակի երկարացման մասին (ավելի քան 10 րոպե), միաժամանակ, օրենքով գովազդային բլոկը չպետք է գերազանցի 5 րոպեն: Այդ տվյալները «Ասպարեզ» ակումբն ուղարկել է ՀՌԱՀ քննարկմանը: Ալեքսան Հարությունյանն, իր հերթին, հանձնարարել է ստուգել այդ տվյալները ՀՀՀ համապատասխան ծառայություններին: «Մենք ամանորյա տոների ժամանակ որոշել ենք հնարավորինս քիչ գովազդ ցուցադրել, սակայն եթե պարզվի, որ նորմայի գերազանցում է տեղի ունեցել, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- ասել է նա: