15 հունվարի 2011 - 15:07 AMT
2010թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը մի շարք օրենքներ է մշակել ՓՄՁ-ների գործունեությանն աջակցելու նպատակով

2010թ. շրջանառության փոքր ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հարկման առավել պարզեցված` արտոնագրային ռեժիմի կիրառության շրջանակների ընդլայնման, հարկային մարմնին որոշ հարկատեսակների գծով հաշվետվությունների ներկայացման պարբերականության կրճատման և ժամկետների միասնականացման նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության մեջ:

Խոշոր բիզնեսն արհեստականորեն մասնատելու և դրանով իսկ փոքր և միջին բիզնեսի համար սահմանված` հարկման առավել մեղմ պայմաններից օգտվելու դեմ պայքարի նպատակով մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: