17 հունվարի 2011 - 14:12 AMT
Փետրվարի 12-ին Արթուր Աբրահամը կմենամարտի Ստեփան Բոժիչի հետ

Արթուր Աբրահամի ամենահավանական մրցակիցը փետրվարի 12-ին կայանալիք մենամարտում կլինի խորվաթ Ստեփան Բոժիչը: Այդ մենամարտը 30-ամյա Արթուրի համար միջանկյալ կլինի Super Six մրցաշարում ամերիկացի Անդրե Ուորդի հետ կիսաեզրափակիչ մենամարտից առաջ:

Ակնկալվում է, որ Աբրահամի ու Ուորդի հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին և Աբրահամը, որը ռինգ դուրս չի եկել նախորդ տարվա նոյեմբերից, որոշել է լրացնել ելույթների պակասը: «Ես ցանկանում եմ ձերբազատվել երկար անգործության հետևանքներից,-Աբրահամին է մեջբերում allboxing.ru-ն:-Հենց այդ պատճառով ես որոշեցի հանդիպել խորվաթ բռնցքամարտիկի հետ: Հակառակ դեպքում ընդմիջումը Անդրե Ուորդի հետ կարևոր մենամարտից առաջ չափազանց մեծ կլիներ»: