Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ` ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաև Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:
Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: