Հարավային Սուդանի անկախացումը 1960-ականներին ՄԱԿ-ի սկսած ապագաղութացման քաղաքականության վերջին դրվագներից մեկն է և չի կարող անմիջական կապ ունենալ ղարաբաղյան կարգավորման հետ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Պետք է գիտակցել, որ ինքնորոշումը նման պայմաններում, ՄԱԿ-ի տեսակետից դիտարկվում է որպես ապագաղութացման գործընթացի ավարտ»,-ասել է Արզումանյանը: Նա նշել է, որ ղարաբաղյան կարգավորման դեպքում ավելի կիրառելի է Հելսինկյան եզրափակիչ ակտը: