17 հունվարի 2011 - 19:02 AMT
Սերգեյ Մինասյան. Ղարաբաղյան գործընթացին միջնորդելու մասին Վաշաձեի հայտարարությունները դիվանագիտական քաղաքավարություն է

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարություններն ադրբեջանական լրատվամիջոցներին ընդամենը դիվանագիտական քաղաքավարություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Վաշաձեն պարզապես ցանկալին իրականի տեղ է մատուցել»,- նշել է Մինասյանը:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ANS-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ իր երկիրը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և պատրաստ է միջնորդել կարգավորմանը:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն իր հերթին հայտնել է. «Ես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտգործնախարարի հայտարարությունը չեմ լսել, սակայն, իմ տեղեկատվության համաձայն, դրանում չի խոսվել միջնորդի դեր կատարելու մասին»: