Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության մասնակցության հայտեր է ընդունում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին UITE-ի մամլո ծառայությունից, հայտերն ընդունվում են հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` «Լավագույն սցենար», «Լավագույն կերպարի դիզայն», «Լավագույն գրաֆիկական դիզայն», «Լավագույն անիմացիա», «Նորարարություն» և «Լավագույն խաղ»: Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ-ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: Առաջնության նպատակն է աջակցել Հայաստանում համակարգչային խաղերի նախագծմանն ու տաղանդներ հայտնաբերել: