«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Մեղրիի քաղաքապետարանին երկհարկանի շինությունը և հարակից տարածքը անհատույց տրամադրելու մասին: Հետագայում շենքը կծառայի որպես մարզահամալիր` լողավազանով և մարզադահլիճներով:
«Մեղրիի քաղաքապետարանի և բնակչության անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանը սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար: Մարզահամալիրը կնպաստի քաղաքի բարեկարգմանը և մարզական մշակույթի զարգացմանը» - նշեց Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը:
«ԱրմենՏել» ընկերությունն, իրականացնելով բազմաթիվ սոցիալական ծրագրեր, շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի կերտմանը: Այս միջոցառումն, ինչպես նաև մեր ծրագրերի մեծ մասն, ուղված է երկրի ապագա սերնդի զարգացմանը: Հուսով եմ, որ մարզահամալիրի կառուցունը կնպաստի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը և մարզական ոգու զարգացմանը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 1409 ք.մ, իսկ հարակից տարածքի` 463 ք.մ: Շենքը նոր է և գտնվում է Ադելյան փ. 9/1 հասցեում` Մեղրի-Երևան մայրուղու հարևանությամբ, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: