Թոմաս Համմարբերգի այցը Հայաստան ցույց տվեց, որ Եվրոպայի խորհրդի համբերությունը հատել է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա հիշեցրել է, որ 2009թ. ՀՀ իշխանությունները համաներում հայտարարեցին: «Դրանից հետո ԵԽ-ն դեռ հույս ուներ, որ որոշ ժամանակ անց ազատ կարձակվեն նաև մյուս քաղբանտարկյալները: Սակայն մեր իշխանությունները հանգստացան, իսկ ԵԽ-ն համոզվեց, որ Հայաստանի ղեկավարությունը գործում է միայն ճնշման ներքո, ուստի ակտիվացնում է իր գործունեությունը»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները քաղբանտարկյլաների հարցում գործում են «գերիների վաճառքի» սկզբունքով: