
Բրիտանական The Guardian-ը հրապարակել է Global Peace Index – GPI վարկանիշը աշխարհի 149 երկրների համար: Ըստ վարկանիշի, Հայաստանը Հարավային Կովկասի ամենախաղաղասեր պետությունն է, այն 113-րդ հորիզոնականում է:
Ադրբեջանը 119-րդ տեղում է: Ըստ GPI-ի տվյալների, Հարավային Կովկասի ամենաագրեսիվ երկիրը Վրաստանն է, որը 142-րդ տեղում է:
Ռուսաստանից ու Վրաստանից բացի, վերջին տասնյակում են նաև Կոնգոն, Չադը, Իսրայելը, Պակիստանը, Սուդանը, Աֆղանստանը, Սոմալին ու Իրաքը:
Առաջնորդների տասնյակում են Նոր Զելանդիան, Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան ու Ֆինլանդիան: Դրանք աշխարհի ամենախաղաղասեր երկրներն են:
GPI-ն կազմվում է 23 ցուցանիշների հիման վրա՝ սպառազինման ծախսեր, հարաբերությունները հարևանների հետ, մարդու իրավունքների պաշտպանություն, գործարար միջավայր, տեղեկատվության ազատություն, կոռուպցիայի մակարդակ: