18 հունվարի 2011 - 17:38 AMT
Համագործակցության գավաթում «Միկան» 1/4 եզրափակչում իր ուժերը կչափի ադրբեջանական «Ինտերի» հետ

Հունվարի 18-ին Սանկտ Պետերբուրգում «Միկան» վերջին հանդիպումն անցկացրեց ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության գավաթի խմբային փուլում:

Երևանյան ակումբի մրցակիցը դարձավ «Բունեդկորը» (Ուզբեկստան): Հանդիպումն ավարտվեց 2:1 հօգուտ «Միկայի», և հայկական ակումբը դուրս եկավ խմբից: Հունվարի 19-ին 1/4 եզրափակչում «Միկան» կհանդիպի A խմբի առաջատար «Ինտերի» (Ադրբեջան) հետ:

Երկու նախորդ հանդիպումներում Արմեն Շահգելդյանի սաները 0:2 հաշվով զիջեցին «Սկոնտոյին» (Լատվիա), իսկ «Տոբոլի» (Ղազախստան) հետ ոչ ոքի խաղացին` 2:2: B խմբում առաջին տեղը 7 միավորով զբաղեցրեց «Սկոնտոն»: