18 հունվարի 2011 - 17:57 AMT
Մայիսի 10-ին էմմին կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչին

Մայիսի 10-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի էմմին կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Ըստ նրա, նույն օրը հանդես կգան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի մասնակիցները:

«Եվրատեսիլի» 56-րդ մրցույթը տեղի կունենա 2011թ. մայիսի 10-14-ը գերմանական Դյուսելդորֆում: Երկու կիսաեզրափակիչները կանցնեն 2011թ. մայիսի 10 և 12-ին, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս տարի եզրափակչին կմասնակցի 25 երկիր, ընդ որում տևական դադարից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան Մարինոյի ու Ավստրայի ներկայացուցիչները: