Վեյկ ան Զեեի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը, որը հաղթանակ է տարել Յան Նեպոմնյաշիի նկատմամբ (Ռուսաստան), 2.5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական:
Նա մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) զիջում է միայն 0.5 միավորով: Հաջորդ տուրում Արոնյանը հանդիպելու է Վլադիմիր Կրամնիկի հետ (Ռուսաստան):
B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա) և 2.5 միավորով այլ մասնակիցների հետ կիսում է 2-5-րդ տեղերը: 5-րդ տուրում նա հանդիպելու է Լի Չաոյի հետ (Չինաստան):