19 հունվարի 2011 - 13:54 AMT
2010թ. նոյեմբերին Հայաստանի խոշոր հարկատուները պետբյուջեն համալրել են շուրջ 14.4 մլրդ դրամով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի:

Պարզվել է, որ պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի նոյեմբերին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 14.4 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված կազմակերպությունների կողմից 2010թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 46.0 տոկոսը: 2010-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 70.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 48.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.6 մլրդ դրամ: