Հունվարի 19-ին տեղական ժամանակով ժամը 13:17-ին Քութայիսի (Վրաստան) քաղաքից 19 կմ դեպի հարավ տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում:
Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: