19 հունվարի 2011 - 14:47 AMT
Ադրբեջանական «Ինտերի» պաշտպան. Հայերի հետ խաղը սկզբունքային է ադրբեջանցիների համար

Ադրբեջանական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի պաշտպան Վլադիմիր Լևինը Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչում Երևանի «Միկայի» հետ խաղից առաջ խոստովանել է, որ որպես մրցակից սպասում էին «Տոբոլին» (Ղազախստան):

«Սա կիսաեզրափակիչ դուրս գալու խաղ է, ուստի մենք ցանկանում ենք հաղթել: Գիտեմ, որ հայերի հետ խաղը սկզբունքային է ադրբեջանցիների համար: Դրա հետ կապված` մեծ իրարանցում է խաղի շուրջ»,- ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է azerisport.com-ը:

Մինչ այդ «Միկայի» մարզիչ Արմեն Շահգելդյանն ասել է, որ դա սովորական խաղ է և իր սաները խաղալու են այնպես, ինչպես յուրաքանչյուր խաղում:

«Ինտեր»-«Միկա» խաղը կայանալու է հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում Երևանի ժամանակով ժամը 15:00-ին: