Արդշինինվեստբանկի մասնաճյուղային ցանցի բարելավման և կատարելագործման ծրագրի շրջանակներում, հունվարի 19-ին տեղի ունեցան բանկի վերանորոգված և բարեկարգված «Իջևան» և «Դիլիջան» մասնաճյուղերի վերաբացման հանդիսավոր արարողությունները:
Տավուշի մարզում գործում են Արդշինինվեստբանկի չորս մասնաճյուղեր, որոնցից վերանորոգվել են արդեն երեքը` «Իջևան», «Դիլիջան» և «Նոյեմբերյան», չորորդ` «Տավուշ» մասնաճյուղի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել 2012թ. ընթացքում: 2010թ. տվյալներով, նշված մասնաճյուղերի շահույթը, նախորդ` 2009 թվականի 63 մլն ՀՀ դրամի դիմաց, 2010 թվականին կազմել է 98 մլն ՀՀ դրամ` ավելանալով 56 տոկոսով:
2010թ. տվյալներով մարզի բոլոր չորս մասնաճյուղերի վարկային պորտֆելը կազմել է 1,128 մլրդ ՀՀ դրամ (3,11 մլն ԱՄՆ դոլար), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 130 մլն ՀՀ դրամով: Նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը Տավուշի մարզում գործող Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի վարկային պորտֆելը մեծացնել ևս 400 մլն ՀՀ դրամով:
Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. «Արդշինինվեստբանկը լայն մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկն է Հայաստանում: Իր բոլոր մասնաճյուղերում` թե’ մայրաքաղաքում, և թե’ մարզերում հարմարավետ պայմաններ են ստեղծված մեր բոլոր հաճախորդների համար: Մեր մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասախան մասնագիտական կրթություն և պատրաստ են բանկի հաճախորդներին մատուցել որակյալ ծառայություններ: Բանկն, իր ներկայությամբ հանրապետության բոլոր տարածաշրջաններում ձգտում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, իսկ մասնաճյուղային ցանցի բարելավման աշխատանքները կրում են անընդհատ և շարունակական բնույթ», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: