19 հունվարի 2011 - 17:10 AMT
Հայաստանի 3G ցանցերում ինտերնետ թրաֆիկի կիրառումը համեմատելի է եվրոպական ցուցանիշների հետ

Հայաստանում Beeline-ի 2G/3G ցանցերում իրականացվում է շաբաթական ավելի քան 6 Տբ թրաֆիկ, ընդ որում թրաֆիկի 90 տոկոսը բաժին է ընկնում 3G/UMTS ցանցին: Այդ մասին spbIT.ru հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրների տեխնիկական տնօրեն Իլյա Չուլյուկինը: «Հայաստանում, որտեղ 3G ցանցի բաժանորդներն առավել ակտիվ են, մեկ բազային կայանն արտադրում է օրական շուրջ 10 Տբ թրաֆիկ, ինչը համընկնում է Եվրոպայում սպառման պրոֆիլի հետ: Հայաստանը յուրօրինակ երկիր է, որի քաղաքացիների մեծամասնությունը մշտապես բնակվում է արտասահմանում: Նրանց միջև ազգակցական կապերը շատ ամուր են, ուստի նրանք շատ են շփվում ինտերնետով»,- նշել է նա: Չուլյուկինի խոսքերով, Հայաստանում բաժանորդի միջին հաշիվը բավական բարձր է, որը կազմում է շուրջ 10 դոլար: