20 հունվարի 2011 - 12:57 AMT
Պատերազմի դեպքում Ադրբեջանը կմնա առանց նավթային սնուցման, գտնում է ռուս փորձագետը

«2010 թվականին ընդունվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, որը, ինչպես թվում է Բաքվին, լուծում է նպատակներից մեկը, այն է՝ ղարաբաղյան խնդիրը: Սակայն, իրականում Բաքուն մի քանի խնդիր ունի. Կասպից ծովի, ԼՂՀ-ի, Իրանի հետ հարաբերությունների, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև ընտրության խնդիրները: Դոկտրինի հեղինակները գտնում են, որ երկրի համար հիմնական սպառնալիք է հանդիսանում Հայաստանը, սակայն դա այնքան էլ այդպես չէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա, այս տարի Բաքուն ստիպված է լինելու կողմնորոշվել Գաբալայի ՌԼԿ-ի ապագայի հարցում: «ՌԴ հետ պայմանագրի ժամկետը սպառվում է 2012թ. և Ադրբեջանը պետք է կողմնորոշվի: Հնարավոր է, որ ՌԼԿ-ն համատեղ շահագործեն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Սակայն, հարկ է նշել, որ ՌԴ-ն Գաբալայից շատ ավելի հզոր կայաններ ունի և դրա կարիքն առանձնապես չի զգում»,-ասել է Ցիգանոկը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա Ադրբեջանը, հավանաբար, չի շահի դրանից, ասել է ռուս փորձագետը: «Իրանը չի օգնի, դա արդեն հստակ է, համանախագահ երկրները նույնպես դեմ են պատերազմին: Բաքուն պետք է հասկանա, որ տվյալ դեպքում կփակվի նավթի ծորակն ու Ադրբեջանն առանց միջոցների կմնա: