20 հունվարի 2011 - 18:23 AMT
Բագրատ Ասատրյան. 2010 թվականին ՀՀ ԿԲ-ն 150 մլն դոլարի ինտերվենցիա է կատարել

2010թ. ՀՀ Կենտրոնական բանկը 150 մլն դոլարի ինտերվենցիա է կատարել արտաքին պահուստներից, հունվարի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, ՀՀ ԿԲ-ն դիմում է գնաճի զսպման այնպիսի միջոցների, որոնք արգելված են օրենքով, սակայն, նույնիսկ այդ դեպքում, երբ ազգային արժույթի փոխարժեքն աճեց 10 տոկոսով, գնաճը 2010թ. կազմեց ռեկորդային 9,5 տոկոս

«Գնաճի զսպման հարցը լիովին դրվել է Կենտրոնական բանկի վրա, երկրի կառավարությունն ոչինչ չի անում այդ ուղղությամբ, իսկ նորմալ խորհրդարան մենք չունենք»,-ասել է Ասատրյանը:

ՀՀ ԿԲ նախկին նախագահը գտնում է, որ շատ տարիներ անց ևս Հայաստանի արտահանումը կշարունակի կրճատվել, իսկ ներմուծումն՝ ավելանալ: «Մենք վաղուց ենք հայտարարել, որ որդեգրում ենք լողացող փոխարժեքի քաղաքականությունը, սակայն կրկին վերադառնում ենք գնաճի զսպման նման միջոցներին»,-հավելել է նա: