21 հունվարի 2011 - 09:32 AMT
Մերձավոր Արևելքում մտադիր են «Իսլամական գազամուղ» կառուցել

Իրանի նավթի փոխնախարար Ջավադ Օջին հայտնել է, որ Դամասկոսում Իրանի, Իրաքի ու Սիրիայի եռակողմ խորհրդակցության ժամանակ ստորագրվել է համաձայնագիր նոր գազամուղի կառուցման վերաբերյալ, հաղորդում է MehrNews-ը: «Բանակցությունների մի քանի փուլից հետո ընտրվեց նոր երթուղի դեպի Եվրոպա իրանական գազի առաքման համար: Որոշված երթուղին է Իրան-Իրաք-Սիրիա-Հարավային Լիբանան-Միջերկրական ծով և Եվրոպա: Իրանն ու Սիրիան եկել են վերջնական համաձայնության այդ միջանցքի հարցում: Հաջորդ 3 տարում իրանական գազի արդյունահանումը կավելանա 2 անգամ, այնպես որ դիտարկվում են նաև երթուղու այլ տարբերակներ»,-ասել է Օջին:

Նոր գաղամուղը կկոչվի «Իսլամական գազամուղ»: Գազամուղի ընդհանուր թողունակութունը կկազմի 110 միլիոն խմ: