Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Ստամբուլում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ռազմավարական ծրագրման համատեղ խմբի առաջին նիստի ավարտին:
Լավրոը հիշեցրել է խոշոր համատեղ նախագծերի մասին, նշել է թուրքական ընկերությունների ակտիվությունը ռուսական շուկայում վերջին 10 տարիներին: «Թուրքիայի տնտեսական օպերատորները իրենց ռուս գործընկերների հետ շուրջ 20 մլրդ դոլարի պայմանգրեր են կնքել, ՌԴ-ում Թուրքիայի ուղղակի ներդրումները կազմում են 6 մլրդ դոլար,-ասել է նա:-Միլիոններով են հաշվվում նաև եկամուտները զբոսաշրջության ոլորտում, շուրջ 3 մլն ռուսաստանցիներ հանգստացել են թուրքական հանգստավայրերում»: