21 հունվարի 2011 - 11:41 AMT
Հրանտ Մելքումյանը Հայաստանի շախամատի առաջնության առաջատարն է

Կայացել է Հայաստանի շախամատի առաջնության երրորդ տուրը: Առաջատարը շարունակում է մնալ Հրանտ Մելքումյանը, որն այս տուրում կիսել է միավորները Արտաշես Մինասյանի հետ և ունի 2,5 միավոր:

Միավորները կիսել են նաև Արման Փաշիկյանն ու Ավետիք Գրիգորյանը, որոնք զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը և ունեն 2-ական միավոր համապատասխանաբար:

Վեց հանդիպումներից հաղթանակով ավարտվեց միայն Զավեն Անդրիասյան-Տիգրան Քոթանջյան պարտիան, որը Ռուսաստանի գավաթակիր Անդրիասյանից ավելի ուժեղ գտնվեց: