Վեցամյա Վազգեն Ասրյանը և նրա հայրը՝ Դավիթ Ասրյանը ազատ են արձակվել Նիմի կենտրոնից ըստ բժշկական ցուցումների: Այդ մասին հայտարարել են Վերին Լուարայի պրեֆեկտուրայում հունվարի 19-ին:
«Մենք լավ ընդունելություն ցույց կտանք նրանց և կաջակցենք, մինչև որ նրանք փաստաթղթեր ստանան»,-«Ֆրանս պրես» գործակալությանն է հայտարարել «Վերին Լուարայի «Կրթություն առանց սահմանների» կազմակերպության ցանցի ղեկավար Քրիստինա Շեվալյեն, գրում է Nouvelles d`Arménie-ն:
Հունվարի 11-ին ժանդարմները տարրական դպրոցից բերման են ենթարկել 6-ամյա Վազգեն Ասրյանին և տեղափոխել նրան հոր մոտ՝ Նիմի կենտրոն, որտեղ գտնվում են ապօրինի ներգաղթյալները: Հայազգի տղայի հայրը բնակվել է Ռուսաստանում, որտեղից Ֆրանսիա է տեղափոխվել 2007 թվականին: Նրա միջնորդությունը քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ մերժվել է: