21 հունվարի 2011 - 15:01 AMT
ՀՀ կառավարությունում քննարկվել են 5 նախարարությունների հաշվետվությունները

Հունվարի 21-ին Հայաստանի կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա բացթողումների լուծման առնչությամբ:

Նշենք, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2010թ. գործունեության հաշվետվությունը կներկայացվի 2011թ. փետրվարին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: