21 հունվարի 2011 - 16:37 AMT
Հունվարի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.39 դրամ

Հունվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2600000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 366.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366.25 դրամ:

Ընդ որում, հունվարի 21-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.39 դրամ` հունվարի 20-ի համեմատ նվազելով 0.82 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 496.97 դրամ է` նվազելով 0.08 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 կետով` կազմելով 12.25 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: