21 հունվարի 2011 - 17:30 AMT
ՀՀ Ֆինանսների նախարարություն. Ութ աուդիտորներ որակավորման վկայականներ են ստացել

ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 16-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 6 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի հունվարի 21-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 169 աուդիտոր: