21 հունվարի 2011 - 17:33 AMT
ԼՂՀ արտգործնախարարի տեղակալը Բակո Սահակյանի խորհրդականն է դարձել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Վարդան Բարսեղյանին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նույն օրը երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Վարդան Բարսեղյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: