21 հունվարի 2011 - 18:35 AMT
2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում կրճատվել է 0,4%-ով

2010 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարվել է 1422,8 մլն դոլարի դրամական փոխանցում: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, այս ցուցանիշը կրճատվել է 0,4%-ով կամ 5,9 մլն դոլարով՝ 2009թ. նույն շրջանի համեմատ:

Փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 982,1 մլն դոլար, այնուհետև՝ ԱՄՆ-ից՝ 108,9 մլն դոլար և ԱՄԷ-ից՝ 24 մլն դոլար: Թուրքիան դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալով 9-րդ տեղում է 2339 հազար դոլար ցուցանիշով:

Բացի այդ, Հայաստանից իրականացվող փոխանցումների ծավալը հաշվետու շրջանում կրճատվել է 4,6 %ով՝ կազմելով 646,8 մլն դոլար` 2009թ. հունվար-նոյեմբերի 678,1 մլն դոլարի դիմաց:

2010 թվականի հունվար-նոյեմբերին փոխանցումների մաքուր ներհոսքը կրճատվել է 3,4%-ով և կազմել 776 մլն դոլար` 2009 թվականի հունվար-նոյեմբերի 750,6 մլն դոլարի դիմաց: