21 հունվարի 2011 - 18:38 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մարի Յովանովիչը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը

Հունվարի 21-ին Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: