22 հունվարի 2011 - 11:02 AMT
Ամենայն Հայոց կաթողիկոսը հաջող վիրահատություն է տարել ԱՄՆ-ում

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իրոք վիրահատվել է ԱՄՆ-ում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Սբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը: Ըստ նրամ, Նորին Սրբությունը տարել է լեղապարկի լապարասկոպիկ միջամտություն: «Վիրահատությունը հաջող է անցել և մի քանի ժամից կաթողիկոսը դուրս է գրվել հիվանդանոցից: Ներկայումս շարունակվում են նրա հանդիպումները ԱՄՆ բարերարների հետ»,-ասել է քահանա Մելիքյանը: Նա նաև հայտնել է, որ Գարեգին Երկրորդը Հայաստան կվերադառնա հունվարի ավարտին: