
Ստամբուլում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցել են Իրանի և «վեցնյակի» երկրների ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, բանակցություններն անցել են փակ դռների ետևում: Ըստ ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի, բանակցություններն անարդյունավետ եղան, սակայն կողմերը տրամադրված են շարունակել երկխոսությունը:
«Հանդիպմանը պետք է քննարկվեն ոչ միայն Իրանի միջուկային ծրագրին առնչվող չլուծված հարցերը, այլ նաև այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցների վերացման հարցը»,-հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններից առաջ: