23 հունվարի 2011 - 17:26 AMT
MIT-ն կազմել է 2010-ի նորագույն տեխնոլոգիաների տասնյակը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) փորձագետները կազմել են 2010-ի 10 նորագույն տեխնոլոգիաները, որի մեջ մտել են 3D պատկերով առաջին բջջային հեռախոսը (Samsung B 710), ցողունային բջիջների աճեցումը (Cellular Dynamics ընկերությունը), միկրոօրգանիզմների միջոցով վառելիքի արտադրությունը (Joule Biotechnologies ընկերությունը) և այլն:

MIT-ն առանձնացնում է արևի էներգիայի կիրառումը նանոտեխնոլոգիաների մեջ, սոցիալական հեռուստատեսությունը, որը կոչված է համատեղել հեռուստատեսությունը և շփումը սոցիալական ցանցերում: Հետաքրքրիր հայտնագործությունների շարքում` ամպային ծրագրավորումը, որը թույլ է տալիս ծրագրեր ստեղծել անհատական համակարգիչների մեծ քանակության միջոցով, որոնք կապված են միմյանց հետ ինտերնետ ցանցով: