Հունվարի 20-ին Բեռլինում տեղի է ունեցել Եզդիների կազմակերպությունների դաշնության անդամների հանդիպումը Գերմանիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը շոշափվել են եզդիների խնդիրները: Դաշնության ներկայացուցիչները իրենց տեսակետն են հայտնել եզդիների ազգային պատկանելության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են գերմանաբնակ եզդիների այցելությունը Հայաստան: Մասնավորապես, դաշնության ներկայացուցիչները առաջարկել ստեղծել մի մարմին, որը կկազմակերպի պատվիրակության այցը Հայաստան և տեղեկություններ կտրամադրի կազմակերպությանը հայաստանաբնակ եզդիների մասին, հաղորդում է ezdixane.ru-ն: