Հունվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Երևանի պետական համալսարանի հետ նախարարություներում ԵՊՀ ուսանողների կողմից ուսումնաարտադրական պրակտիկա անցկացնելու մասին: ՀՀ ՊՆ-ն նաև գործակցության մասին հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետ: «Այդ հուշագրերը թույլ կտան հայ ուսանողներին մոտիկից ծանոթանալ ՊՆ գործունեությանը»,- ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հավելել, որ ՊՆ համար շատ կարևոր է հասարակության հետ կապերի ամրապնդումը:
«Հայ երիտասարդների հետ կապերի ամրապնդումը թույլ կտա մեզ կիրառել նրանց գիտելիքները նախարարությունում»,- ասել է նախարարը:
Իր հերթին, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրամի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը բարձր է գնահատել ՀՀ բուհերի հետ համագործակցելու նախարարության մտադրությունը: Նա նաև հայտնել է, որ ՊՆ-ն արդեն համաձայնվել է Ֆրանսիական համալսարանի մի քանի ուսանողների պրակտիկան նախարարություն անցկացնել:
Իր հերթին, ՌՀՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն ուսանողները, որոնք պրակտիկա կանցնեն ՀՀ ՊՆ-ում, կսկսեն քարոզել նախարարության գործունեությունը: