24 հունվարի 2011 - 15:57 AMT
Հայաստանում օրենսդրական հիմքեր են ստեղծվում կենսաթոշակային հիմնադրամների գործունեության համար

Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ. կառավարությանը կներկայացնի «Կամավոր կենսաթոշակային հիմնադրամների ակտիվներում ֆինանսական գործիքների ներդրման քանակային և արժութային սահմանափակումների հաստատման մասին» որոշման նախագիծը: Այդ մասին հունվարի 24-ին Երևանում հայտարարել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախարարը հիշեցրել է, որ 2011-12թթ. Հայաստանում կգործեն կամավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամներ, իսկ 2014թ.՝ պարտադիր, իսկ այդ «ոլորտի կանոնակարգումը թույլ կտա ստեղծել ինստիտուցիոնալ հիմքեր ու տեղաբաշխել այդ միջոցները»: