24 հունվարի 2011 - 17:03 AMT
2011թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը կշարունակի բյուջետային պլանավորման բարեփոխման գործընթացը

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2011թ. կշարունակի պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախարարության 2011թ. գործունեության ուղղությունները:

Մասնավորապես, ըստ նրա, բոլոր պետգերատեսչությունները պարտավոր են հայտեր ներկայացնել ֆինանսավորման համար: Բացի այդ, ընթացիկ տարում 3 գերատեսչություններ ՀՀ 2012-2014թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հետ մեկտեղ պետք է փորձնական ներկայացնեն նաև 1-ական ծրագիր նկարագիր (անձնագիր):

Անդրադառնալով գերակա խնդիրներին՝ Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ կներդրվի պետպարտքի գրանցման ու հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգ: