«Իրավիճակն անտառների հետ վատթարանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում»,-Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամրջի ժամանակ հայտարարել է բնապահպան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկության կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ըստ նրա, տիեզերական դիտարկումների տվյալները զգալիորեն տարբերվում են պաշտոնական տվյալներից, որոնք ներկայացնում են պետությունները: «Իրավիճակն աշխարհում շատ ավելի վատ է, քան ներկայացվում է: Հարկ է նշել, որ այս առումով լավատես է մեր երկիրը: Այդ հարցը մենք ներկայացրել ենք կառավարությանն ու ներկայացրել ենք միջազգային կառույցներին»,-ասել է Դանիելյանը:
Նա նշել է, որ «մենք թերագնահատում ենք անտառների նշանակությունը: Իսկ անտառների պահպանումը կենսոլորտի պահպանման երաշխիք է հանդիսանում»,-նշել է նա:
Փորձագետը հավելել է նաև, որ բնապահպանները վաղուց արդեն եկել են այն եզրակացության, որ հատել կարելի է միայն արհեստական, աճեցված անտառները: «Տասնամյակներ են հարակվոր, որպեսզի ձևավորվի անտառը իր ողջ կենսաբազմազանությամբ, իր ֆլորայուվ և ֆաունայով»,-ասել է նա:
Իր հերթին «Հայանտառ» ՓԲԸ-ի գլխավոր անտառապահ Ռուբեն Պետրոսյանը նշել է, որ վերջին 5 տարում Հայաստանում տնկվել է 3 հազար հա անտառ: «Քանի որ անտառային հատվածի տեխնիկական ապահովումը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, մենք ավելի շատ խնդիրներ ունենք, քան նվաճումներ: Բացի այդ, նա նշել է, որ անտառների ոչնչացմանը այժմ նպաստում է ոչ միայն մարդկային գործոնը, այլ նաև բնակլիմայական: