Հետաձգվել են միջազգային չվերթերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, որտեղ պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայնի պաշտոնական կայքում ասվում է, որ հետաձգվել են չվերթերը Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Թուրքիայից ու Վիետնամից:
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին «Սիբիրսկիե ավիալինիի» ընկերությունում, դեռ տեղեկություններ չկան թե որքան ժամանակով կհետաձգվեն Մոսկվա-Երևան տարանցիկ չվերթերը : «Դոմոդեդովո» օդանավակայանում արտակարգ իրավիճակ է հայտարարված»,-ասել է են ընկերության գրասենյակում: