25 հունվարի 2011 - 11:01 AMT
Մևլութ Չավուշօղլուն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը կայացել են ԵԽԽՎ նախագահի ընտրությունները: Ինչպես հայտնում է ABhaber-ը, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Մևլութ Չավուշօղլուն, որը ներկայացնում է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը:

Վեհաժողովը ոչ պաշտոնապես գլխավորում է մեկ տարով ընտրված նախագահը: Պրակտիկայում նախագահի պաշտոնը երեք տարին մեկ ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից անցնում է մյուսին: