25 հունվարի 2011 - 11:16 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.«Հարգելի Դմիտրի Անատոլիի, խորապես ցնցված և վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից»:

«Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին և մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում և վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել և պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»,-ասվում է Սերժ Սարգսյանի հեռագրում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: