«Մենք պայմանագիր չենք կնքի Արզումանյանի հետ, քանի որ չենք կարող ընդունել ֆուտբոլիստի գործակալի ներկայացրած պայմանները»,-ասել է «Սլասկի» մամլո քարտուղար Միխայիլ Մազուրան, հաղորդում է wroclaw.naszemiasto.pl.-ն:
Չնայած նրան, որ ըստ Մազուրայի, Ռոբերտ Արզումանյանը լավ է դրսևորել իրեն «Սլասկում» և մարզիչը գոհ էր նրանից, նման իրավիճակ է ստեղծվել պայմանագրի պայմանների քննարկման ժամանակ:
Արզումանյանի գործակալ Ռոբերտ Կիլդանովիչը ավելի մեծ գումար է պահանջել: