25 հունվարի 2011 - 14:28 AMT
Սերգեյ Մինասյան. Ղարաբաղի հետ կապված բոլոր ռազմական խնդիրները լուծվել են 1994թ. մայիսին

Երևանին ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում հարկավոր չէ, քանի որ Ղարաբաղի հետ կապված բոլոր ռազմական խնդիրները լուծվել են 1994թ. մայիսին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Այժմյան ստատուս-կվոն հայկական կողմի համար ավելի քան ընդունելի է»,-ասել է հայ քաղաքագետը:

Ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգգերտը Day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Երևանը կարող է դիմել ղարաբաղյան խնդրի ուժային լուծման: