25 հունվարի 2011 - 14:37 AMT
«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցեն ինովացիաների ոլորտում

«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն ինովացիաների ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչների հետ՝ Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ:

Հանդիպմանը կարևորվել է ՀՀ երիտասարդ գիտնականների մասնակցությունը ինովացիոն զարգացման ազգային համակարգի զարգացմանը, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջազգային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են համագործակցութանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բազայի վրա: Առաջին հերթին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով,որտեղ կարծարծվեն գիտության առաջատար ոլորտներին առնչվող խնդիրներ:

Առավել հետաքրքիր զեկույցները կընդգրկվեն հոդվածների ժողովածուի մեջ: Նախագծերի իրականացման համար կստորագրվի շրջանակային համաձայնագիր: