25 հունվարի 2011 - 17:23 AMT
Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` բարձրակարգ սպասարկման երկրորդ կենտրոնը

Աբովյան քաղաքում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկրորդ սպասարկման կենտրոնը, որտեղ քաղաքի բնակիչներին կառաջարկվի ծառայությունների լայն տեսականի, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ժամանակակից սպասարկման կենտրոնն ունի ժամում 100 բաժանորդի բարձրակարգ սպասարկելու հնարավորություն:

«Անկախ գտնվելու վայրից, մեր հավատարիմ բաժանորդներն իրավունք ունեն օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի լավագույն ծառայություններից: Մենք հետևողական ենք` 2 միլիոնը գերազանցող մեր բաժանորդներին առավելագույն հարմարավետություն առաջարկելու հարցում: Այդ տրամաբանությամբ, ձգտում ենք սպասարկման կենրոնների թիվն ավելացնել մարզերում: Մեր սպասարկող անձնակազմը հասանելի է երկրի ամբողջ տարածքում»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Աբովյան քաղաքի Հանրապետության 22 հասցեում գտնվող սպասարկման նոր կենտրոնը նշանակալիորեն կընդլայնի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից և ապրանքներից օգտվելու բաժանորդների հնարավորությունը: Այսպիսով` Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ունի սպասարկման 105 կենտրոն. ամենաընդարձակ ցանցը երկրում:

Նորաբաց սպասարկման կենտրոնում հաճախորդները կսպասարկվեն բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից: Ծառայությունների ամբողջ շրջանակը հասանելի կլինի բնակիչներին. միջազգային ռոումինգ, համապատասխան սակագնային պլաններով հետվճարային և կանխավճարային փաթեթներ, վճարումներ, տարբեր արժողության վերալիցքավորման քարտեր, հեռախոսահամարի ընտրության հնարավորություն, տվյալների փոխանցման փաթեթներ, 3G մոդեմներ և Wi-Fi երթուղղիչներ, բջջային հեռախոսների լայն տեսականի և այլ աքսեսուարներ, կորպորատիվ փաթեթներ, հաշվի մանրամասնում և այլ ծառայություններ: